Պաղեստինյան արմատականները Գազայի հատվածից այսօր առավոտյան հրթիռներ են արձակել Իսրայելի տարածք։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։
«Վերջին կես ժամվա ընթացքում Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածք: Հարավային և կենտրոնական Իսրայելի բնակիչներին խստորեն խորհուրդ է տրվում մնալ պաշտպանված տարածքներում և հետևել Ներքին ճակատի հրամանատարության հրահանգներին», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Իսրայելի հարավային և կենտրոնական բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում՝ Թել Ավիվում և նրա արվարձաններում, միացվել են օդային տագնապի ազդանշանները։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է պատերազմին պատրաստ վիճակում լինելու մասին։ Պաշտպանության նախարար Գալանտը պահեստազորայինների մասսայական հավաք է հայտարարել։
Համացանցում տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր։ Նշվում է, որ կան զոհեր և վիրավորներ։
ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Խուզեստան նահանգում կառուցվող «Դարհովին» ատոմակայանին, գրել են մերձավորարևելյան լրատվամիջոցները։...
























