Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը պետական դավաճանության քրեական գործով ձերբակալել է ռուսաստանցուն, հաղորդում է РИА Новости-ն:
«Դատարանը նոյեմբերի 7 – ին բավարարել է Գ.Կ. Վերդիյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության միջնորդությունը», – գործակալությանը հայտնել են դատարանում:
Նշվում է, որ «պետական դավաճանություն» քրեական հոդվածով տղամարդուն սպառնում է 12-20 տարվա ազատազրկում, գործի մանրամասները դատարանում չեն բացահայտվել նյութերի գաղտնիության պատճառով: