ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը դեռ չի հաստատել տեղեկությունը, ըստ որի Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին։ Այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը։
«Ես այդ մասին որևէ հաստատում չունեմ: Առայժմ մեր կողմը պաշտոնապես չի խոսել այս մասին»,- ճեպազրույցում ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռդ նախագահը պատրաստվում է այցելել Հայաստան:
Միաժամանակ, Ուշակովը հիշեցրել է, որ Պուտինն ակտիվ շփվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս տարի արդեն մի քանի անձնական հանդիպումներ են տեղի ունեցել, պարբերաբար հեռախոսազրույցներ են անցկացվում։
«Իմ կարծիքով, եթե համեմատենք այլ երկրների ղեկավարների հետ, թե՛ այս տարի, թե՛ անցած տարի Վլադիմիր պուտինը, հավանաբար, ամենից հաճախ հեռախոսազրույցներ է ունեցել հենց պարոն Փաշինյանի հետ»,- նշել է ՌԴ նախագահի օգնականը։