Իրանի միջազգային հարաբերությունների գծով ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին հայտարարել է, որ Իրանն ատոմային ռումբի արտադրության տեխնիկական հնարավորություններ ունի, սակայն այդ հարցի վերաբերյալ երկրի ղեկավարության որոշում չկա:
Ինչպես հայտնում է TASS-ը, Իրանի միջազգային հարաբերությունների գծով ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին նաև հայտարարել է, որ մի քանի օրվա ընթացքում Իրանը կարողացել է ուրանի հարստացման մակարդակը 20 տոկոսից հասցրել մինչև 60 տոկոս:
Նրա խոսքով՝ հեշտությամբ կարող է այդ մակարդակը հասցնել նաև 90 տոկոսի: