Իրանը մինչև 20 տոկոս հարստացված ուրան է արտադրել: Այս մասին հայտնել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչը։
Վերջինս հավելել է, որ ԻՀՀ իշխանություններն ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել են առնվազն երկու շաբաթ առաջ ցենտրիֆուգների նոր սերիայի մեջ գազի մղման մասին:
Նշվում է, որ հունիսի սկզբին իրանական ISNA գործակալությունը հայտնել էր, որ երկիրն արագացրել Է ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների արտադրությունն ու տեղադրումը՝ ի պատասխան Թեհրանի նկատմամբ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի: