Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազգային արժույթներով հաշվարկների ծավալը մշտապես աճում է, լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ երկու երկրների կենտրոնական բանկերը նաև նոր մեխանիզմներ են մշակում ռուբլով և թուրքական լիրայով հաշվարկների լրացուցիչ ավելացման համար:
Նովակը հայտնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ընդլայնել «Միր» քարտի ընդունումը թուրքական հյուրանոցներում և ավելացնել այն ընդունող բանկոմատների և տերմինալների թիվը երկրում:
Ռուսաստանի փոխվարչապետը նաև հայտարարել է, որ Թուրքիայից Ռուսաստան արդյունաբերական ապրանքների մատակարարումները կարող են ընդլայնվել: