Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Հայոց ցեղասպանության հետագա միջազգային ճանաչման անհրաժեշտության հարցն է բարձրացրել։
«Այս տարի Հունաստանում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են: Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»,- Twitter-յան իր միկրոբլոգում գրել է Դենդիասը: