Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին չվերադարձնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին զինվորական հոսպիտալ։
«Միխայիլ Սահակաշվիլիին զինվորական հոսպիտալից բանտի հաստատություն տեղափոխելու երեկվա փորձերը սխալ են ձեռնարկվել։ Փաստաբանները տեղյակ չեն պահվել Վրաստանի քրեակատարողական ծառայության համապատասխան որոշման մասին։ Միխայիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը թույլ չի տալիս դա անել։ Նրան հետագա վերականգնում է հարկավոր», – ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի Ուկրաինայի ԱԳՆ կայքում։
«Վրացական կողմը պետք է թույլ տա ուկրաինացի բժիշկներին այցելել Սահակաշվիլիին՝ նրան հետազոտելու նպատակով», – հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ն: «Շարունակում ենք աշխատել նրան Ուկրաինա վերադարձնելու ուղղությամբ մարդասիրական նկատառումներով, բուժման և վերականգնման համար։ Նման քայլի անհրաժեշտությունն ակնհայտ է», – ասված է հաղորդագրության մեջ։