Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքի օդանավակայանը, որի միջոցով շուտով Իրանից մարդասիրական օգնություն կստացվի, պատրաստ է ընդունել ներքին և միջազգային չվերթներ:Այս մասին հայտնում է РИА новости-ն։
«Ջելալաբադ քաղաքի օդանավակայանը պատրաստ է ընդունել ներքին և միջազգային չվերթներ… Աֆղանստանի իշխանությունները մոտ ժամանակներս Իրանի Իսլամական Հանրապետությունից մարդասիրական օգնություն կստանան Ջելալաբադ օդանավակայանի միջոցով», – ասված է Նանգահար նահանգի հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Ջելալաբադի օդանավակայանում անվտանգության ոլորտի բոլոր տեխնիկական հարցերն ու խնդիրները լուծվել են:
Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են քվոտայով աշխատող միգրանտներին ազատել ռուսաց լեզվի քննությունից
Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում է ռուսաց լեզվի, պատմության և օրենսդրության քննություններից ազատել այն միգրանտներին, ովքեր երկրում...