ԱՄՆ-ի զինված ուժերը մտադիր են մասնագիտացված ստորաբաժանում ստեղծել Ռուսաստանին և Չինաստանին հակազդելու նպատակով, այն, ենթադրաբար, կտեղակայվի Ֆիլիպիններից և Թայվանից (ՉԺՀ) արևելք գտնվող կղզիներում: Այս մասին ուրբաթ հայտնել Է Bloombergգործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ օպերատիվ խումբը բարձր ճշգրտության ու մեծ հեռահարության հրթիռներ արձակելու հնարավորություն կունենա, որոնք կարող են խոցել ցամաքային և ծովային թիրախները: Մասնավորապես, խոսքը հիպերձայնային հրթիռների մասին է։ Բացի այդ, այն կարող է կիբերհարձակումներ իրականացնել, գրում է գործակալությունը։
Ինչպես Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել Է ԱՄՆ բանակի (ցամաքային զորքերի) նախարար Ռայան Մաքքարթին, այդ քայլը նպատակ ունի մասնակիորեն չեզոքացնել տարածաշրջանում ՌԴ-ի և Չինաստանի հնարավորությունները: Երբ կգործի ստորաբաժանումը, առայժմ չի հստակեցվում։ Այն ստեղծվելու է ԱՄՆ-ի ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության հետ համագործակցությամբ, որը պատասխանատու է այդ թվում ամերիկյան հետախուզական արբանյակների մշակմանև դրանց կառավարման համար:
Ինչպես սպասվում է, Մաքքարթին նշված ստորաբաժանման ստեղծման վերաբերյալ պարզաբանումներով հանդես կգա ուրբաթ օրը Վաշինգտոնում։
Թրամփը Մերձավոր Արևելք այցի ժամանակ Պուտինի հետ հանդիպում չի նախատեսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք մայիսյան ուղևորության ժամանակ չի նախատեսում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է Սպիտակ...