Ֆրանսիան կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել Լիբանանում խաղաղապահ ուժերի երեք անդամի սպանությունից հետո, գրել է globo-ն։
Իսրայելը շարունակել էր ռմբակոծությունները Լիբանանում՝ հարվածելով Բեյրութի արվարձաններում գտնվող բնակելի շենքի: Երկրի հարավում պայթյունից հետո զոհվել էր ՄԱԿ-ի երեք խաղաղապահ զինվոր, ինչից հետո ՄԱԿ-ը հայտարարել էր, որ դեռևս հնարավոր չէ որոշել հարձակման ծագումը։
Առանձին միջադեպերում զոհվել էին մեկ իսրայելցի և մեկ լիբանանյան բանակի զինվորներ: Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր՝ երկրում զոհվել է ավելի քան 1200 մարդ։
Կայքի տվյալներով՝ եվրոպական երկրների մեծ մասն ուղղակիորեն չի աջակցում Իրանի վրա հարձակումներին, բայց նաև չի դատապարտում դրանք, Իսպանիան մայրցամաքում միակ երկիրն է, որը դեմ է արտահայտվել։ Իր բազաների օգտագործումը մերժելուց հետո Իսպանիայի կառավարությունը փակել էր երկրի օդային տարածքը պատերազմին մասնակցող ամերիկյան ինքնաթիռների համար։




































