Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ԱՄԷ-ում բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, հաղորդում է Reuters-ը։
Դրանք տեղի են ունեցել փակ դռների ետևում: ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան NBC News-ին ասել է, որ հանդիպումն արդյունավետ էր, և շփումները կշարունակվեն հունվարի 24-ին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ քննարկվել են հակամարտության դադարեցման պայմանները: Associated Press-ի փոխանցմամբ՝ բանակցությունները տեղի են ունեցել տարբեր ձևաչափերով, որոնց մասնակիցները հաճախ բաժանվել են խմբերի՝ կոնկրետ թեմաներ քննարկելու նպատակով:






































