Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է մնան ամենամոտ գործընկերներն ու դաշնակիցները, իսկ ծագող բոլոր խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երկրներին միավորում է ընդհանուր պատմությունը, ընդհանուր ներկան և ընդհանուր ապագան»,- ասել է նա լրագրողներին:
Պեսկովը նաև հայտարարել է, որ Բաքվում ՌԴ դեսպանատունը և ՌԴ ԱԳՆ-ն «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են ձերբակալված ռուսների շահերը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները։
Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել էր Ռուսաստանի ութ քաղաքացու, որոնց թվում կան ՏՏ մասնագետներ և գործարարներ։ Նրանց ձերբակալությունը տեղի էր ունեցել կոշտ եղանակով և դիտարկվում է որպես պատասխան՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալություններին, որոնց ընթացքում երկու մարդ էր մահացել՝ եղբայրներ Հուսեյն և Զիյադդին Սաֆարովները։