Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազա քաղաքում ՀԱՄԱՍ արմատական շարժման հիմնադիրներից մեկին սպանելու մասին, որը կազմակերպության ռազմական թևում զբաղեցնում էր շտաբի պետի պաշտոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչության մամուլի ծառայությունից նշել են, որ «ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկը հանդիսացող Հահամ Մուհամմադ ալ Իսան ՀԱՄԱՍ-ի վերջին բարձրաստիճան գործիչներից էր, որը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել կազմակերպությունում մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ը և մնացել է Գազայի հատվածում»:
Բացի այդ, նա կարևոր դեր է խաղացել Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ի հարձակման պլանավորման և իրականացման գործում, երբ Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակվել են իսրայելական սահմանամերձ բնակավայրերի վրա։