• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Հունիս 2025 19:49
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հայաստանի տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»․ ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ ԻՀԿ-ին

Քաղաքականություն,
23 Հունիս 2025 16:37
ShareShareShare
telegram

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր վրդովմունքն է հայտնել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարական համաժողովում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած ձևակերպումների առնչությամբ, որտեղ անդրադարձ կար նաև, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանին»։

Հունիսի 21-ից 22-ը Ստամբուլում ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում առաջին անգամ բանաձև էր ընդունվել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի», ինչպես նաև «Ստամբուլի հռչակագրի» վերաբերյալ: «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերաբերյալ բանաձևում ընդգծվել է «Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»։ Իսկ «Ստամբուլի հռչակագրում» հայկական կողմին միակողմանի կոչ էին արել «վերացնել քաղաքական և իրավական մարտահրավերները, որոնք կանգնած են խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»։

Պաշտոնական Երևանը խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի է որակել փաստաթղթերի ձևակերպումները և նշել, որ դրանցում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։

«ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»,- հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում ՀՀ կառավարությունից, շեշտել են ԱԳՆ-ից։

«Ցավոք, նույնը չէր հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023-ի աշնանը, երբ ավելի քան 115 000 հայեր ստիպված լքեցին Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման։ ԻՀԿ կողմից նմանօրինակ վարքագծի անուղղակի խրախուսումը տրամանաբանական խզում է առաջացնում վերջին երկու տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի նկատմամբ ԻՀԿ դիրքորոշման հետ»,- ասված է հայտարարության մեջ։

ԱԳՆ–ն ընդգծել են նաև, որ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ձևակերպումներում միակողմանի արձանագրումներ կան։

«Հայաստանը հայտարարել է համաձայնագիրն առանց որևէ հետաձգման ստորագրելու պատրաստակամության մասին։ Տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ հետաքրքրված գործընկերների կողմից առավել տրամաբանական կլիներ հորդորել Ադրբեջանին առանց անհարկի հետաձգման ստորագրել համաձայնագիրը՝ զերծ մնալով այդ ճանապարհին արհեստական խնդիրներ հարուցելուց»,- շեշտել է Երևանը։

Նախարարությունն ափսոսանք է հայտնել նաև մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ ընդունված բանաձևի առնչությամբ, ուր, գերատեսչության փոխանցմամբ, անտեսել են Ադրբեջանի հսկողության ներքո հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու դրա նկատմամբ համակարգված վանդալիզմը։

«Բանաձևը հարցին փորձում է հաղորդել կրոնական երանգավորում՝ սնելով թյուր և վտանգավոր թեզեր։ Հայաստանի հարգանքը և հոգատար վերաբերմունքը իսլամական մշակութային ժառանգության նկատմամբ հայտնի է և հեշտությամբ ապացուցելի»,- ընդգծել է ԱԳՆ-ն։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել վերոնշյալ հռչակագրին և բանաձևերին միացած ԻՀԿ անդամ երկրներին վերանայել և վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից:

ԻՀԿ-ն 57 անդամ երկիր ունի:

telegram
Tags: «Արևմտյան Ադրբեջան»ԱԳՆԻՀԿՍտաբուլյան հռչակագիր

Առնչվող Նորություններ

Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

Իշխանությունները հասան կետի, որում ՀՀ-ն Սփյուռքից զրո ներդրում ունի․ Սամվել Կարապետյան

23 Հունիս 2025 15:12

«Տաշիր» ընկերությունների խմբի կալանավորված նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանության խումբը հրապարակել է նրա նամակը, որում Կարապետյանը խոսել է Հայաստանի իշխանությունների քաղաքականության...

Կարապետյանի կալանքը տոտալ ապօրինի է․ էդմոն Մարուքյան

Կարապետյանի կալանքը տոտալ ապօրինի է․ էդմոն Մարուքյան

23 Հունիս 2025 14:21

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը տոտալ ապօրինի է, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ «Տվյալ...

Մուրադ Փափազյանը դատապարտել է Սամվել Կարապետյանի կալանավորումը

Մուրադ Փափազյանը դատապարտել է Սամվել Կարապետյանի կալանավորումը

23 Հունիս 2025 12:55

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը դատապարտել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը՝...

«Շատ վատ», «անհիմն», «անխղճություն». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանավորման մասին

«Շատ վատ», «անհիմն», «անխղճություն». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանավորման մասին

22 Հունիս 2025 17:58

Երևանում Armenia Today-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը քննադատել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումը՝ անվանելով այն «անմտություն», «անհիմն»...

Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

Իշխանությունները մի քանի «կացին կախեցին» մեր երկրի գլխին․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

22 Հունիս 2025 16:03

Իշխանություններին հաջողվեց մի քանի «կացին կախել» մեր երկրի գլխին, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։ Պաշտպանության...

Այս իշխանությունը չի կարող զսպել ռիսկերը․ պատգամավորը՝ տարածաշրջանային վտանգների մասին

Այս իշխանությունը չի կարող զսպել ռիսկերը․ պատգամավորը՝ տարածաշրջանային վտանգների մասին

22 Հունիս 2025 13:30

Ավելին
  • Լուրեր
Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները. ի՞նչ է հայտնի մինչ այժմ

Իրանը միջուկային օբյեկտներից ամբողջ հարստացված ուրանը դուրս է բերել ԱՄՆ-ի հարվածներից առաջ. ԶԼՄ

23 Հունիս 2025 19:25
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

23 Հունիս 2025 19:06
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

23 Հունիս 2025 18:57
Անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում. կա 10 զոհ

Ռուսաստանի ՔԿ-ն բացահայտել է «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունը

23 Հունիս 2025 18:38
ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ մեղադրվող ադրբեջանցին 15 տարով ազատազրկվել է

ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ մեղադրվող ադրբեջանցին 15 տարով ազատազրկվել է

23 Հունիս 2025 18:29
Գյումրիում վեճն ավարտվել է կրակոցներով, կան վիրավորներ․ ԶԼՄ

Գյումրիում վեճն ավարտվել է կրակոցներով, կան վիրավորներ․ ԶԼՄ

23 Հունիս 2025 18:27
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 23-ին՝ ըստ ԿԲ տվյալների

23 Հունիս 2025 18:17
Փաշինյանը Վրաստանի ՆԳ նախարարի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն է քննարկել

Փաշինյանը Վրաստանի ՆԳ նախարարի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն է քննարկել

23 Հունիս 2025 18:14
ՀՀՌՑ-ն արգելափակել է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը Հայաստանում 

Հայաստանյան 8 ՀԿ հորդորել է խզել ՌԴ-ի հետ հեռահաղորդակցության համագործակցությունը

23 Հունիս 2025 18:05
Իրանը մահապատժի է դատապարտել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողին

Իսրայելը հարձակվել է Թեհրանի կառավարական օբյեկտների վրա

23 Հունիս 2025 17:54

Հայաստանի տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»․ ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ ԻՀԿ-ին

23 Հունիս 2025 16:37
Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը

Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը

23 Հունիս 2025 16:28
ԲԴԽ-ն մերժել է 3 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարի միջնորդությունը

ԲԴԽ-ն մերժել է 3 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարի միջնորդությունը

23 Հունիս 2025 16:11
ԶՊՄԿ-ն դարձել է «Դասավանդիր Հայաստան»-ի պաշտոնական հովանավորը

ԶՊՄԿ-ն դարձել է «Դասավանդիր Հայաստան»-ի պաշտոնական հովանավորը

23 Հունիս 2025 15:51
Կարապետյանի պաշտպանը հետ է վերցրել կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը․ պատճառը դատավորն է

Կարապետյանի պաշտպանը հետ է վերցրել կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը․ պատճառը դատավորն է

23 Հունիս 2025 15:44
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

Իշխանությունները հասան կետի, որում ՀՀ-ն Սփյուռքից զրո ներդրում ունի․ Սամվել Կարապետյան

23 Հունիս 2025 15:12
Հասաքեում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման. Mehr

Հասաքեում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման. Mehr

23 Հունիս 2025 14:58
Հունաստանում լրտեսության համար ադրբեջանցու են ձերբակալել․ Kathimerini

Հունաստանում լրտեսության համար ադրբեջանցու են ձերբակալել․ Kathimerini

23 Հունիս 2025 14:44
ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդո օբյեկտում հայտնաբերել է ներթափանցող անցք

ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդո օբյեկտում հայտնաբերել է ներթափանցող անցք

23 Հունիս 2025 14:37
Կարապետյանի կալանքը տոտալ ապօրինի է․ էդմոն Մարուքյան

Կարապետյանի կալանքը տոտալ ապօրինի է․ էդմոն Մարուքյան

23 Հունիս 2025 14:21
ԶԼՄ-ն տեղեկացել է Խամենեիի կողմից Պուտինին հանձնված նամակի մասին

ԶԼՄ-ն տեղեկացել է Խամենեիի կողմից Պուտինին հանձնված նամակի մասին

23 Հունիս 2025 14:10
Իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքն անընդունելի է․ Միաբանական համագումար

Իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքն անընդունելի է․ Միաբանական համագումար

23 Հունիս 2025 13:42
«Հեզբոլլահը» հրթիռային հարվածներ է հասցրել իսրայելական բնակավայրերին

Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի տարբեր թիրախների վրա․ ԻՀՊԿ

23 Հունիս 2025 13:31
Մուրադ Փափազյանը դատապարտել է Սամվել Կարապետյանի կալանավորումը

Մուրադ Փափազյանը դատապարտել է Սամվել Կարապետյանի կալանավորումը

23 Հունիս 2025 12:55
ՌԴ-ում ձերբակալել են «ՀՀ-ի համար գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին». ՌԴ ԴԱԾ

ՌԴ-ում ձերբակալել են «ՀՀ-ի համար գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին». ՌԴ ԴԱԾ

23 Հունիս 2025 11:42

Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆ

23 Հունիս 2025 11:04
Ռուս-հայկական ապրանքաշրջանառությունը տարեսկզբից կրճատվել է 3 միլիարդով. Օվերչուկ

Ռուս-հայկական ապրանքաշրջանառությունը տարեսկզբից կրճատվել է 3 միլիարդով. Օվերչուկ

23 Հունիս 2025 10:56
«Տաշիր Պիցցայի» «Էրեբունի մոլի» մասնաճյուղի գործունեության կասեցումը վերացվել է

«Տաշիր Պիցցայի» «Էրեբունի մոլի» մասնաճյուղի գործունեության կասեցումը վերացվել է

23 Հունիս 2025 10:21
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել զգոնություն ցուցաբերել ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել զգոնություն ցուցաբերել ամբողջ աշխարհում

23 Հունիս 2025 10:17

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 23-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

23 Հունիս 2025 09:53
Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները. ի՞նչ է հայտնի մինչ այժմ
Աշխարհում

Իրանը միջուկային օբյեկտներից ամբողջ հարստացված ուրանը դուրս է բերել ԱՄՆ-ի հարվածներից առաջ. ԶԼՄ

23 Հունիս 2025 19:25

Իրանը միջուկային օբյեկտներից հարստացված ուրանի պաշարները՝ մոտ 408 կիլոգրամ ուրան, դուրս է բերել ԱՄՆ-ի հարվածներից առաջ, հայտնում է The New...

ԿարդալDetails
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից
Հայաստան

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

23 Հունիս 2025 19:06

Վարչապետի որոշմամբ՝ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից, տեղեկանում ենք Egov.am-ից: Որոշման պատճառների մասին հայտնի չէ:...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ