ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 22-ին կայանալիք արտակարգ նիստում չի քվեարկի Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածները դատապարտող բանաձևի նախագծի վերաբերյալ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի կողմից պատրաստված փաստաթուղթն արդեն ուղարկվել է անդամ պետություններին՝ մեկնաբանությունների համար: ԶԼՄ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախագծի վերաբերյալ քվեարկությունը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջում:
Նշվում է նաև, որ բանաձևի տեքստում ընդգծվում է, որ միջուկային օբյեկտների վրա հարձակումը հակասում է միջազգային իրավունքին։ Փաստաթղթում նաև կոչ է արվում անհապաղ դադարեցնել կրակը։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ-ը ռմբակոծիչները հարձակվել են Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա։