Ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ ու հարկային տեռոր է սկսվել, հայտնել է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի՝ ստուգում են «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի` Տավուշում գործունեություն ծավալող հորեղբոր ընկերությունները, որոնց թվում նաև մեկ գազալցակայան կա:
Լրատվականը չի նշել, թե ինչ են ստուգել և ինչ խախտումներ են հայտնաբերել, և պարզ չէ, թե որքանով են դրանք օրինական կամ սարքված: Թերթի տեղեկություններով՝ Դանիելյանի հորեղբոր նկատմամբ 150 միլիոն դրամի տուգանք են նշանակել։
Armenia Today-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Դանիելյանից, սակայն նա ասաց, որ թեմայի շուրջ մեկնաբանություն չի տալիս։