Պաղեստինյան Համաս շարժումը հայտարարել է, որ լրագրող է զոհվել կիրակի առավոտյան Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով, – հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Իսրայելական բանակը կիրակի առավոտյան կրակ է բացել լրագրողների տների և վրանների վրա՝ սպանելով նրանց երեխաներին և ընտանիքի անդամներին», – ասվում է շարժման հայտարարության մեջ։
Համասի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում սպանվել է 220 լրագրող։
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերն Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ: