Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրվա առթիվ Արցախի պետական համալսարանի հոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Տագնապ» խորագրով միջոցառում:
Ուսանողները ելույթներ են ունեցել՝ խոսելով օրվա նպատակից, սթրեսներից, տագնապներից, հոգեկան առողջությանը վնասող սովորություններից:
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ., դոցենտ Լուսինե Ղարախանյանը, անդրադառնալով վախերին ու տագնապներին, նշել է, որ տագնապի ախտանիշներ են անիմաստ և երկար ժամանակահատվածով հոգնածությունը, անքնությունը, մշտական վախերը, որոնք, կենտրոնանալու անընդունակությունը, թուլանալու ընդունակություն չունենալը, վերջույթների դողը, գրգռվածությունը, գլխապտույտը, մշտական սրտխառնոցը, բարձր քրտնարտադրությունը: Նա հավելել է, որ ժամանակակից հասարակությունը հոգեբանական անվտանգության երաշխիք չի տալիս:
Նշենք, որ ԱրՊՀ-ում գործում է հոգեբանական կենտրոն, որի այցելուների 80 տոկոսն ունեն տագնապ:
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և վստահություն հայտնել ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացման հարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Ռուսաստանին և...