Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրվա առթիվ Արցախի պետական համալսարանի հոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Տագնապ» խորագրով միջոցառում:
Ուսանողները ելույթներ են ունեցել՝ խոսելով օրվա նպատակից, սթրեսներից, տագնապներից, հոգեկան առողջությանը վնասող սովորություններից:
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ., դոցենտ Լուսինե Ղարախանյանը, անդրադառնալով վախերին ու տագնապներին, նշել է, որ տագնապի ախտանիշներ են անիմաստ և երկար ժամանակահատվածով հոգնածությունը, անքնությունը, մշտական վախերը, որոնք, կենտրոնանալու անընդունակությունը, թուլանալու ընդունակություն չունենալը, վերջույթների դողը, գրգռվածությունը, գլխապտույտը, մշտական սրտխառնոցը, բարձր քրտնարտադրությունը: Նա հավելել է, որ ժամանակակից հասարակությունը հոգեբանական անվտանգության երաշխիք չի տալիս:
Նշենք, որ ԱրՊՀ-ում գործում է հոգեբանական կենտրոն, որի այցելուների 80 տոկոսն ունեն տագնապ:
Պուտինը հաստատել է Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին ՌԴ պատվիրակության կազմը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է մայիսի 15-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ կայանալիք բանակցություններին Ռուսաստանի պատվիրակության կազմը, հայտնել Է Կրեմլի մամուլի...