Դերասան Բեն Աֆլեքը պատմել է իր կնոջ՝ Ջենիֆեր Լոպեսի գաղտնի «դիետայի» մասին, ավելի ճիշտ՝ դրա իսպառ բացակայության մասին:
Այն հարցին, թե ինչպիսի՞ սննդային ռեժիմ ունի 53-ամյա Ջենիֆերը, ինչի շնորհիվ լավ մարզավիճակում է, Բենն ասել է, որ դերասանուհին ուտում է այն ամենը, ինչ ցանկանում է:
«Ամեն ինչ ուտում է՝ պիցցա, թխվածքաբլիթ, պաղպաղակ»,-կնոջ գաղտնիքի մասին պատմել Է դերասանը։
Նա մանրամասնել է, որ Լոպեսը պարբերաբար սպորտով է զբաղվում։
«Ես էլ եմ մարզվում, բայց կախարդական տեսք չունեմ: Ես չունեմ կատարյալ մաշկ և ամեն ինչ: Իսկ նա աշխարհի ամենահիասքանչ կինն է, պարզապես ապշեցուցիչ տեսք ունի»: