Քանյե Ուեսթն իր նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին հանգիստ չի թողնում։ Վերջին օրերին ռեփերն ակտիվություն է դրսևորում սոցցանցային իր էջում՝ հրապարակելով նաև նախկին կնոջ հետ իր նամակագրությունը։ Քանյեն վրդովված է, որ Քիմն առանց իր իմացության իրենց ընդհանուր երեխաների համար դպրոց է ընտրել։ Նա նաև իր մտահոգությունն է հայտնել իր ժառանգների ապագայի վերաբերյալ։ Քանյե Ուեսթը ակնարկել է Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ այն սկանդալային սեքս-տեսանյութը, որը, շատերի վարկածով, համացանցում հայտնվել է հենց իր մայրիկի՝ Քրիս Ջեների շնորհիվ:
«Պոռնոգրաֆիան ոչնչացրեց իմ ընտանիքը», – եզրափակել է Քանյեն: «Խնդրում եմ, ասեք նրան, ես գրեթե 67 տարեկան եմ, և ես չեմ կարող հաղթահարել այս վիճակը. ես շատ եմ անհանգստանում այդ կապակցությամբ»։
Նախօրեին HollywoodLife-ի աղբյուրներն իմացել են, թե ինչպես է իրականում արձագանքել Քրիս Ջեները նախկին փեսայի նման մեղադրանքներին։ Նա իսկապես շատ հուզված է այս իրավիճակից։ Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը պատմել է, որ նա լրիվ շոկի և սարսափի մեջ է Քանյեի խոսքերից:
«Նա ամեն ինչ անում էր Քիմի և Քանյեի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Այժմ Ջեները չի ուզում հրապարակավ պատասխանել նրան, քանի որ դա միայն կսրի իրավիճակը։ Ցավոք, նա կարծում է, որ Քանյեն երբեք չի փոխվի«։
Հիշեցնենք, որ մարտին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Այն մասին, որ զույգը ամուսնալուծվում է յոթ տարվա ամուսնությունից հետո, հայտնի է դարձել անցյալ տարվա փետրվարին: Սկզբում ամուսնալուծության գործընթացը խաղաղ էր ընթանում, քանի դեռ Քանյեն մեղադրանք չի ներկայացրել, որ Քիմը փորձում է խանգարել նրան տեսնել իրենց երեխաների հետ։