Վերջերս Քիմ Քարդաշյանի անձնական կյանքն ավելի ու ավելի հաճախ է դառնում ԶԼՄ-ներում քննարկման գլխավոր թեման։ Այն ժամանակից ի վեր, երբ հեռուստաաստղ և կատակերգու Պիտ Դևիդսոնին առաջին անգամ նկատել են միասին, երկրպագուները կասկածում են, որ նրանք սիրավեպ ունեն։ Եվ այս ամենը՝ Քանյե Ուեսթի հետ բարդ ամուսնալուծության գործընթացի ֆոնին։
Երկրպագուները չեն կորցնում հույսը, որ նախկին ամուսինների միջև դեռ ինչ-որ բան կա: Այս աշնանը Քիմը ռեփերի նոր ալբոմի պրեմիերային ներկայացել է Balenciaga հարսանյաց զգեստով, իսկ դրանից հետո նրանք մի քանի անգամ ընթրել են միասին: Միմյանց հետ շփվելու վերաբերյալ նրանք ոչ մի մեկնաբանություն չեն տվել, բայց երբ մամուլում տեղեկություն է հայտնվել Փիթ Դեյվիդսոնի հետ Քիմի ինտրիգային հանդիպումների մասին, Քանյեն սկսել է խանդել:
Սկզբում ռեփերը խնդրել է բիզնես լեդիից ձեռնպահ մնալ որևէ մեկի հանդեպ զգացմունքների հրապարակային դրսևորումից մինչև նրանց ամուսնալուծությունը պաշտոնապես ավարտվի։ Իսկ օրերս նա ընդհանրապես հայտարարել է, որ չի ցանկանում ամուսնալուծվել։
Քիմին մոտ կանգնած աղբյուրն էլ հայտարարել է. «Այս պահին հաշտեցման ոչ մի շանս չկա։ Քիմը երկար ժամանակ փորձում էր փրկել նրանց ամուսնությունը, բայց ի վերջո ամեն ինչ հասավ անդառնալի կետի։ Նա շահագրգռված չէ կրկին միանալ Քանյեյի հետ»։