Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները Վարշավայում կայացած Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում 1 ոսկե, երկու բրոնզե մեդալներ են նվաճել։
77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանն արժանացել է ոսկե մեդալի, իսկ Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Կուրդյանը (130 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Մրցաշարին մասնակցել է 19 երկրի ըմբիշ։ Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրել է 5-րդ տեղը՝ զիջելով Ուկրաինային, Ղրղզստանին, Վրաստանին, Շվեդիային և Ղազախստանին, սակայն հայկական թիմի կազմը նշված երկրներից կրկնակի փոքր էր։