ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հայկական «Փյունիկ» ակումբը 3։1 հաշվով պարտվել է հունգարական «Դյոր» թիմին:
Երևանում կայացած խաղն ավարտվել էր 2:1 հաշվով՝ հօգուտ «Փյունիկի»։ Երկու խաղերի համագումարով գրանցվել է 4։3 հաշիվ, և հայկական ակումբը դուրս է մնացել եվրագավաթային պայքարից։