Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը (+94 կգ) դարձել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող Եվրոպայի առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Հովհաննիսյանը հրում վարժությունում բարձացրել է 160 կգ՝ սահմանելով Եվրոպայի պատանիների նոր ռեկորդ, իսկ հրում վարժությունում 186 կգ է գրանցել։ Երկամարտում նրա արդյունքը 346 կգ է։
Ավելի վաղ առաջնություն չեմպիոն էր հռչակվել Գրիգոր Ղազարյանը (84 կգ)՝ երկամարտի 338 կգ արդյունքով (148 կգ+190 կգ)։ Այս արդյունքներով նա պոկում և հրում վարժություններում պատանիների Եվրոպայի նոր ռեկորդ էր սահմանել։