Իտալացի թենիսիստ Յաննիկ Սինները հաղթել է իսպանացի Կառլոս Ալկարասին և իր կարիերայում առաջին անգամ դարձել «Ուիմբլդոնի» մրցաշարի հաղթող, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Եզրափակիչ խաղում Սիններն առավելության է հասել 4:6, 6:4, 6:4, 6:4 հաշվով։ Հանդիպումը տևել է 3 ժամ, 4 րոպե։