Հայկական «Նոա» ֆուտբլային ակումբը հաղթանակով է մեկնարկել իր անդրանիկ ելույթը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
Ընտրական առաջին փուլի առաջին խաղում «Նոան» սեփական խաղադաշտում 1:0 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի «Բուդուչնոստին»: Միակ գոլը 68-րդ րոպեին խփել է Իմրան Ուլադ Օմարը:
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ Պոդգորիցայում:
Մայիսին «Նոան» դարձել էր Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող։