Կրասնոդարում անցկացվող «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող սամբիստները 9 մեդալ են նվաճել, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Կարեն Սարգսյանը, 71 կգ քաշային կարգում Կառլեն Մահինյանն արժանացել է արծաթե մեդալի, Դավիթ Աբրահամյանը՝ բրոնզի։ 79 կգ քաշային կարգում Ալեքս Ստեփանյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 98+ քաշային կարգում բրոնզի է արժանացել Արման Մանուկյանը։
Երկուական արծաթե և բրոնզե մեդալներով հայրենիք կվերադառնան նաև մարտական սամբիստները, հավելել են ֆեդերացիայում։ Մարտական սամբիստներից Գևորգ Գոգինյանը (58), Արսեն Ավետիսյանը (71 կգ) նվաճել են բրոնզե, իսկ Մայիս Ներսիսյանը (64 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ)՝ արծաթե մեդալներ։