Իտալական Sportitalia պարբերականի լրագրող Տանկրեդի Պալմերին Լոս Անջելեսում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին է փոխանցել տաքսու հայ վարորդի երախտիքի խոսքերը, հայտնում է Armsport.am-ը։
Հայ վարորդը լրագրողի հետ զրույցում արտահայտել է իր հիացմունքն ու շնորհակալությունը Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուին։
«Շատ շնորհակալ եմ, որ դու մեր ամենալավ ֆուտբոլ խաղացողն ես»,- ասել է վարորդը։
Մխիթարյանն արձագանքել է վարորդին։ «Շատ շնորհակալ եմ։ Հուսով եմ՝ լավ եք, և մի օր կհանդիպենք։ Հաջողություն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ «Ինտերն» այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությանը։ Միլանյան ակումբն իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը՝ Երևանի ժամանակով 05։00-ին, մեքսիկական «Մոնտերեի» դեմ։
Մայիսի 31-ին Մյունխենում կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում «Ինտերը» 5։0 հաշվով պարտվել էր ֆրանսիական ՊՍԺ-ին։