Հայ մարզիկները Սկոպյեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Արեն Փիրուզյանն ադրբեջանցի մրցակցի հետ պայքարում, ժամանակից շուտ հաղթելով նրան 12:2 հաշվով, նվաճել է բրոնզե մեդալ։ Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) նույնպես նվաճել է բրոնզե մեդալ՝ հաղթելով ռուս ըմբիշին։
Ավելի վաղ 48 կգ քաշային կարգում Արտակ Աղաբեկյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Արմեն Պապիկյանը (55 կգ)՝ բրոնզե մեդալակիր։
Ըմբշամարտի Մ17 ԵԱ-ում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջին տեղն էր զբաղեցրել։ Հայաստանի հավաքականը նվաճել էր 5 մեդալ: Հայկ Մանուկյանը (60 կգ) և Մարատ Աճեմյանը (51 կգ) դարձել էին առաջնության ոսկե մեդալակիրներ, Մարտին Մանջիկյանը (48 կգ) և Ջանես Նազարյանը (65 կգ) նվաճել էին արծաթե, իսկ Արարատ Ավետիսյանը (45 կգ)՝ բրոնզե մեդալներ: