«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է 33-ամյա պորտուգալացի դարպասապահ Բրունո Պինտոյի հետ պայմանագիր կնքելու մասին։ Փորձառու դարպասապահի համար հայկական թիմը կլինի առաջին արտասահմանյան ակումբը նրա կարիերայում։
Նախկինում Պինտոն խաղացել է բացառապես հայրենիքում, իսկ նրա վերջին ակումբը «Ֆելգեյրասն» էր, որը մրցում է8 Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 125 000 եվրո։
Սա «Արարատ-Արմենիայի» արդեն չորրորդ ձեռքբերումն է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում. ակումբը պայմանագիր էր կնքել հարձակվող Պոլ Այոնգոյի և պաշտպան Ալեքսանդրոս Մալիսի հետ։
«Արարատ-Արմենիան» այսօր տեղեկացրել է նաև բրազիլացի 26-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Վելթոնի տեղափոխության մասին: Վելթոնն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Բրազիլիայում, ապա տեղափոխվել Պորտուգալիա, որտեղ էլ հանդես է եկել վերջին 6 տարիների ընթացքում: