Հայաստանի պատանեկան հավաքականի ներկայացուցիչ Հայկ Մանուկյանը (60 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 Եվրոպայի չեմպիոն է դարձել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում նա ժամանակից շուտ 11։3 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ալի Նազարովին:
Այսօր ավելի առաջնության չեմպիոն էր դարձել նաև Մարատ Աճեմյանը (51 կգ)։ 45 կգ քաշային կարգում Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել։
Հունիսի 10-ին Հայաստանը ներկայացնող Մարտին Մանջիկյանը (48 կգ) և Ջանես Նազարյանը (65 կգ) դարձել էին արծաթե մեդալակիրներ։