Հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել է Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր, հայտնել է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիան:
Նա 14,799 միավոր է վաստակել գերմանական Լայպցիգում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում՝ գրավելով առաջին տեղը:
Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021 և 2023 թվականներին: