Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Օղակներ վարժությունում Ավետիսյանը գրանցել է 14,366 արդյունք։ Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանը, 14,166 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։
Այսօր ավելի վաղ 17-ամյա Համլետ Մանուկյանը դարձել էր առաջնության չեմպիոն, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը նվաճել էր արծաթե մեդալ։