17-ամյա Համլետ Մանուկյանը դարձել է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը, նվաճել է արծաթե մեդալ: Նժույգ-թափերի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,766 միավոր, Խաչատրյանը՝ 14,733:
Այս մարզիկներն առաջին անգամ էին մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:
Մայիսի 27-ին 5 հայ մարմնամարզիկ դուրս էր եկել առաջնության եզրափակիչ։ Ապրիլին Մանուկյանն Աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի բացարձակ հաղթող էր դարձել։