Հինգ հայ մարմնամարզիկ դուրս է եկել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Եզրափակիչ փուլում են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։
Ապրիլին Եգիպտոսի Կահիրե քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի վեցերորդ փուլում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ էին նվաճել։ 17-ամյա Համլետ Մանուկյանն Աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի բացարձակ հաղթող էր դարձել։