Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանն Շարժայում (ԱՄԷ) անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներից մեկն է, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարի A խմբում յոթ տուրից հետո Սարգսյանն ունի 5 միավոր և կիսում է 2-6-րդ տեղերը։ Մրցաշարի միանձնյա առաջատարը հոլանդացի Անիշ Գիրին էր՝ 5,5 միավորով։
Մրցաշարի B խմբում Հայաստանի կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը նույնպես վաստակել է 5 միավոր և բաժանում է 10-18 տեղերը։ Շարժայում կայանալիք մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։
Sharjah Masters միջազգային մրցաշարն անցկացվում է 17-25-ը՝ շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ դասական ժամանակի վերահսկմամբ։ Մրցաշարին մասնակցում է 82 շախմատիստ։