Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմում ընթացող «Մասթերս»-ի երրորդ փուլ, հայտնում է Sovsport.ru-ն։
Խաչանովը հաղթահարել է «Մասթերս»-ի երկրորդ փուլը՝ երեք սեթում հաղթելով արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագային՝ 6:4, 5:7, 6:1 հաշվով։
Մրցաշարի երրորդ փուլում Խաչանովը կմրցի իտալացի Ֆրանչեսկո Պասարոյի հետ, որը հաղթել է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։
Հռոմում կայանալիք մրցաշարը կտևի մինչև մայիսի 19-ը։
Ապրիլի 18-ին Խաչանովը Բարսելոնայում (Իսպանիա) կայացած ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել էր իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային, որն զբաղեցնում է համաշխարհային դասակարգման աղյուսակի 30-րդ հորիզոնականը։
Փետրվարին հայազգի թենիսիստը 2024 թվականի ԱՄՆ բաց առաջնությունից հետո ATP շրջագայության հաղթանակների տոկոսով ընդգրկվել էր աշխարհի լավագույն 10 թենիսիստների շարքում։