Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող մինչև 18 տարեկանների սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները 5 մեդալ են նվաճել՝ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Գոռ Շատվերյանը 71 կգ քաշային կարգում հռչակվել է չեմպիոն՝ եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով ուկրաինացի Ռոման Խարբուզին։
Առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել Ջոն Օզմանյանը (64 կգ) և Մելենա Առաքելյանը (50կգ): Մանուշակ Խաչատրյանը (54 կգ) և Գոռ Աղասարյանը (79 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Հայաստանը ներկայացնող Մհեր Օհանյանը (71 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ) դարձել էին սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոններ։ 64 կգ Արշակ Բեկչյանը Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ էր նվաճել։ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արթուր Մալխասյանը (79 կգ), Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71կգ) և Ավետիք Պողոսյանը (88 կգ) բրոնզե մեդալների էին արժանացել։