Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանն արծաթե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Նա գրանցել է երկամարտի 343 կգ արդյունք։ Հարությունյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` 150 կգ, 155 կգ, 158 կգ ու այս ձևում դարձել արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրել է 185 կգ:
Հայաստանը ԵԱ-ում ավելի վաղ երկամարտի 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել:
Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսին արժանացել էին 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 202 կգ արդյունքով (85+117 կգ) և 73 կգ քաշային Գոռ Սահակյանը՝ երկամարտի 338 կգ (153 + 185 կգ) արդյունքով ։ 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ) դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: