Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Ապրիլի 11-ին Դավթյանը դուրս էր եկել Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի եզրափակիչ։
Մրցաշարն անցկացվում էր ապրիլի 7-14-ը։