Երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը հռչակվել է Խորվաթիա Օսիջեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլի չեմպիոն, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նա նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 14,633 միավոր և դարձել ոսկե մեդալակիր։
Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 14,033 միավոր է վաստակել։
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել։
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի բոլոր 5 մարմնամարզիկները դուրս էին եկել Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ։