Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում ընթացող մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի եզրափակիչ, հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Հայ մարզիկը 14,733 միավորով առաջին տեղն է զբաղեցրել հենացատկի որակավորման փուլում։
Եզրափակիչները կկայանան ապրիլի 12-ին և 13-ին։ Մրցաշարն անցկացվում է ապրիլի 7-14-ը։
Ապրիլի 10-ին Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի եզրափակիչ էր անցել 4 հայ մարմնամարզիկ՝ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։