Հայ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի եզրափակիչ, հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Վաղն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը ելույթ կունենա ցատկահարթակի որակավորման փուլում։
Եզրափակիչները կկայանան ապրիլի 12-ին և 13-ին։
Մրցաշարն անցկացվում է ապրիլի 7-14-ը՝ Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում: