Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որի մեկնարկային օրը Հայաստանի ներկայացուցիչ Վիգեն Նազարյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
87 կգ քաշայինների մրցապայքարում Նազարյանն Ադրբեջանի ներկայացուցիչ, աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության գործող փոխչեմպիոն Ջորջու Սամադովի նկատմամբ առավելության է հասել 7։0 հաշվով։
Հունահռոմեական ոճի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են՝ Արայիկ Թոփալյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) Դավիթ Ջոթյանը (63 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Լևիկ Միքայելյանը (61 կգ) հաղթել էր ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Կնյազ Իբոյանը (92 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ) բրոնզե մեդալ էր նվաճել։