Հայ մարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Դավթյանը, ֆեդերացիայի տեղեկություններով, վաստակել է 14,900 միավոր։
Ավելի վաղ մրցաշարի ոսկե մեդալակիր էր դարձել Վահագն Դավթյանը՝ օղակների վարժության եզրափակչում 14,133 միավոր էր վաստակել։
Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի եզրափակիչ էին դուրս եկել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը, մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը։