Վահագն Դավթյանը հաղթել է Կոտբուսում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի առաջին փուլում, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
36-ամյա հայ մարզիկը օղակների եզրափակչում 14.133 միավոր է վաստակել։ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արթուր Ավետիսյանը, 13.966 արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը։
Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի եզրափակիչ էին դուրս եկել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը, մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը։