Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի Սուպերգավաթի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների հնգյանը։
Առաջին հորիզոնականում Արմեն Շահգելդյանն է՝ խփած 3 գոլով, որոնցից 1-ը՝ «Փյունիկի», 2-ն էլ՝ «Միկայի» կազմում: Սուպերգավաթային խաղերում 2-ական գոլ են խփել Արտակ Գրիգորյանը («Արարատ»), Արամ Հովսեփյանը («Փյունիկ»), Գուստավո Մարմենտինին («Ալաշկերտ») և Մաիլսոն Լիման («Արարատ-Արմենիա»):
ՀՖՖ-ն 5 լավագույն ռմբարկուների անունները հրապարակել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթային հանդիպմանն ընդառաջ, որտեղ տիտղոսը կվիճարկեն «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան»։