Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր նպատակի մասին, որը մտադիր է իրականացնել մինչև կարիերայի ավարտը:
«Իմ նպատակը 1000 գոլ խփելն է»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Chempionat.com-ը։
Պորտուգալացի ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում խփել է 924 գոլ, որոնցից 789-ը՝ ակումբային մակարդակում։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է 23 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի ծառայությունների շուկայական արժեքը կազմում է 12 մլն եվրո:
39-ամյա ֆուտբոլիստը պատմության մեջ իրեն լավագույնն է համարում։